Տեղական ու միջազգային ֆինանսական կառույցների, միջազգային գիտահետազոտական կենտրոնների եւ առաջատար ընկերությունների բարձր ներկայացուցիչների մասնակցությամբ՝ Երեւանում հոկտեմբերի 5-6-ը կայացավ չորրորդ Գլոբալ ինովացիոն ֆորումը (Global Innovation Forum-GIF)։

Հայաստանի գիտության եւ տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) կազմակերպած միջոցառումը կրել է «Կյանքը վերափոխող տեխնոլոգիաներ» խորագիրը։

Գիտատեխնոլոգիական խոշոր միջոցառման հիմնական բանախոսներից է եղել Philip Morris International ընկերության Պրոդուկների գծով Գլխավոր Տնօրեն Բին Լին, ով ասել է, որ ոգեւորված է «այս ջերմ եւ գեղեցիկ երկրում գտնվելու համար»:

Բին Լին իր կարիերան սկսել է ծրագրային ապահովման ու ներկառուցված ծրագրակազմի մշակման ոլորտում։ Նրա՝ ավելի քան 30 տարվա մասնագիտական փորձի 25 տարիները նվիրված են եղել սպառողական էլեկտրոնիկայի զանազան տեսակներ մշակելուն։

3 տարի առաջ Philip Morris International-ի թիմին միացած Բին Լին խոսել է իր փորձի, բիզնեսի վերափոխման եւ արտադրանքի նորարարության ճանապարհի մասին, որով անցնում է ընկերությունը, ապա անդրադարձել գլոբալ համագործակցությամբ նորարարության թեմային: Մեդիամաքսը գրի է առել ուշագրավ հատվածներ նրա ելույթից։

 

 

Շատերը գուցե չգիտեն, որ Philip Morris-ի նման ընկերությունը, որն ավելի քան 170 տարի է՝ ամենահին պրոդուկտի սեկտորի մասն է կազմում, արագորեն փոխակերպվում է ամբողջովին նոր մի արտադրական ոլորտի, որը հիմնված է նորարարությունների եւ գիտական մոտեցումների վրա։ Սա օրինակ է, թե ինչպես նորարարության եւ ժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը կարող է փոխակերպել հասարակության ամենահին արտադրանքի սեկտորը։

Այսօր մենք ծխելու վնասի նվազեցման ոլորտում առաջամարտիկ ենք՝ նպատակ ունենալով մինչեւ 2025թ․-ը նոր արտադրատեսակներից ստանալ 50% զուտ եկամուտ։ Եվ, բնականաբար, անծուխ ապագա կերտելու տեսլականը մեծագույն ներդրումն է, որ կարող ենք ունենալ հասարակության ու հանրային առողջապահության համար։

 

 

Մեր փոխակերպման ամենաակնհայտ մասը կապված է արտադրատեսակների հետ։ Փոխակերպման գործընթացում պրոդուկտի ֆունկցիայի դերը մեզ՝ համաշխարհային կարգի նորարարական արտադրատեսակներ մշակողի վերածելու մեջ է՝ դառնալով հանրության ու շրջակա միջավայրի վրա դրական ազդեցություն ունեցող բիզնես։

Այստեղ կցանկանայի տեխնիկական անալոգիա անել այն աուդիո արտադրանքի հետ, որոնց վրա աշխատել եմ անցյալում: Բարձրախոսը կամ ականջակալը երաժշտությունն ընկալում է որպես մուտքագրվող կոնտենտ։ Արդյունքում՝ ստեղծվում է ալիք, որը զգալի է դառնում ձեր ականջների համար. սա այն երաժշտական փորձն է, որի համար դուք վճարում եք։ Խոսքը տեխնոլոգիայի, էլեկտրոնիկայի սարքավորումների մասին չէ, այլ այն երաժշտության, որը սպառողները կարող են վայելել:

Նմանապես, եթե սա համեմատենք Philip Morris -ի գործունեության հետ՝ իմանալով, որ ծխելու հիմնական վնասը հասցվում է ոչ թե նիկոտինի, այլ ծխի վնասակար միացություններից, ապա կա նաեւ ծխախոտի բաղադրիչը, որը տեղադրվում է էլեկտրոնիկայի մեջ՝ վերահսկելով ջերմաստիճանը եւ ֆիզիկական արդյունք՝ ծխի փոխարեն՝ աէրոզոլ ստանալու համար: Սա ավելին է, քան պարզապես լսելը. այս դեպքում կան անվտանգության եւ առողջության ասպեկտներ, որոնք տեխնոլոգիան պետք է շատ ճշգրիտ վերահսկի՝ ռիսկի գործոնները կտրուկ նվազեցնելու համար։

 

 

Նորարարությունն իրականություն դարձնելու համար Philip Morris International-ում տարբեր տեխնիկական եւ գիտական ոլորտներում ներգրավված են շատ բարդ տեխնոլոգիաներ՝ ծրագրային ապահովման ալգորիթմ, էլեկտրոնիկայի կառավարում, մեքենաշինություն, քիմիական վերլուծություն, կլինիկական հետազոտություններ: Philip Morris իրեն վերագտնում է որպես գիտատեխնոլոգիական ընկերություն։

 

 

Գրեթե 1000 գիտնական, ինժեներ եւ տեխնիկ աշխատում են այլընտրանքային տեխնոլոգիաների վրա։ Մեր նոր սերնդի պրոդուկտների հետազոտության, արտադրանքի եւ առեւտրային զարգացման, արտադրական կարողությունների, գիտական գնահատման եւ խստապահանջ ուսումնասիրությունների վրա կատարվել է, ընդհանուր առմամբ, շուրջ 9 մլրդ ԱՄՆ դոլարի ներդրում։ 2008 թվականից ի վեր հրատարակված ավելի քան 450 գիտական հրապարակումները ներկայացնում են մեր մեթոդներն ու բացահայտումները։ 2015թ․-ից ի վեր իրականացվել են ավելի քան 200 տոքսիկոլոգիական, 24 կլինիկական գնահատման հետազոտություններ, ինչպես նաեւ 44 ընկալման եւ վարքագծի ուսումնասիրություններ։

Նոր արտադրանքի մշակման ընթացքում առաջացած մտավոր սեփականության ավելի քան 1800 արտոնագրերի պորտֆոլիո եւ շուրջ 4000 ընթացքի մեջ գտնվող հայտ ունենք։

Նորարարությունը, գիտությունը եւ տեխնոլոգիաները գնալով ավելի արագ են զարգանում՝ թույլ տալով մեզ նախագծել, գիտականորեն գնահատել, գործարկել եւ կատարելագործել նոր արտադրանքներ: Դա PMI-ի՝ գիտության ու տեխնոլոգիաների վրա հիմնված ուղու միայն սկիզբն է: Տարիների ընթացքում աշխատել ենք մեր գիտական եւ տեխնոլոգիական փորձառությունն ու մտավոր կապիտալն ընդլայնելու, երկարաժամկետ հեռանկարում՝ որպես սպառողների բարեկեցության, առողջապահության ու կենսակերպի ոլորտներում աշխատող ընկերություն զարգանալու ուղղությամբ։

 

 

2021 թվականին մենք ներկայացրել ենք մեր նոր ձգտումը՝ մինչեւ 2025 թվականը առողջապահական արտադրատեսակներից տարեկան առնվազն 1 միլիարդ ԱՄՆ դոլար եկամուտ ստանալու մասին: Հուսով եմ՝ սա կօգնի հասկանալ, թե ինչ ենք անում մենք եւ ինչու են նորարարություններն իսկապես կարեւոր մեր ընկերության համար։

 

 

Վերջին մի քանի տասնամյակների ընթացքում նորարարության ոլորտում հասարակության զանգվածային առաջընթացի մեծ մասը բխում է համաշխարհային համագործակցությունից: Այլեւս չկա նորարարություն մեկ վայրում, մեկ ընկերությունում, մեկ թիմում: Եթե նայեք շուրջը, ապա բոլոր ապրանքներն ու տեխնոլոգիաները, որոնք մենք այսօր վայելում ենք՝ սմարթֆոնները, ժամացույցները, մեքենաները, գրեթե երբեք մշակված չեն մեկ ընկերության կողմից մեկ վայրում: Ժամանակակից աշխարհում աշխարհագրական հեռավորությունն այլեւս խոչընդոտ չէ:

Հայաստանի հարուստ գիտական հիմքը կարող է մեծ դեր խաղալ համաշխարհային նորարարության ոլորտում։

 

 

Հինգ տարի առաջ Philip Morris-ում բացահայտեցինք նաեւ այս գեղեցիկ երկիրը հարուստ գիտական ժառանգության, տեխնոլոգիաների զարգացման ներուժի եւ գիտության ու տեխնոլոգիայի ոլորտում համաշխարհային հզոր տաղանդի տեսանկյունից: Ելնելով գիտական եւ տեխնոլոգիական ոլորտներում երկրի փորձից՝ որոշում կայացվեց Հայաստանում հիմնել PMIScience գիտահետազոտական կենտրոնը, ինչպես նաեւ զարգացնել էկոհամակարգ, որը խթանում է գիտական եւ տեխնոլոգիական կրթությունը։ Ներկայում Հայաստանում Գիտահետազոտական կենտրոնը համագործակցում է մի շարք տեղական հետազոտական հաստատությունների եւ համալսարանների հետ՝ համատեղ ծրագրերում: Մեր թիմը դինամիկ կերպով ընդլայնվում է, եւ մեր հետազոտողներն աշխատում են առաջնային ուղղություններով, ինչպիսիք են տվյալագիտությունը, տեխնոլոգիաները եւ նյութագիտությունը:

Համագործակցելով մեծ համայնքի հետ՝ ներկայացնելով հետազոտական հաստատությունները, համալսարանները եւ տեխնոլոգիական կլաստերները՝ մեր թիմը նախատեսում է փորձարկել եւ ներկայացնել նորարարական լուծումներ՝ Philip Morris-ում համաշխարհային մակարդակով նորարարության կարգավիճակն առաջ մղելու համար:

 

 

Մինչ այժմ մենք շուրջ 16 միլիոն ԱՄՆ դոլար ներդրում ենք կատարել Հայաստանում գիտության եւ կրթության զարգացման մեջ։ Հինգ տարվա ընթացքում Հայաստանում PMIScience գիտահետազոտական կենտրոնն արդեն տրամադրել է ավելի քան 121 կրթաթոշակ տվյալագիտության, բիզնեսի, համակարգային ճարտարագիտության եւ նյութագիտության մագիստրոսական ծրագրերի ուսանողներին, ինչպես նաեւ 50 դրամաշնորհ ասպիրանտներին՝ իրականացնելու իրենց հետազոտական նախագծերը մի շարք ուղղություններով, ներառյալ՝ արհեստական բանականություն, արդյունաբերական ճարտարագիտություն, էներգիայի կառավարում, փորձարարական ֆիզիկա եւ սենսորային տեխնոլոգիա: Բացի այդ, մի շարք գիտահետազոտական հաստատություններից շուրջ 70 ֆակուլտետային հետազոտական թիմեր աջակցություն են ստացել՝ մեկնարկելու եւ փորձարկելու իրենց հետազոտական նախագծերը էլեկտրոնիկայի կառավարման համակարգերում, մոդելավորման, կիրառական մաթեմատիկայի եւ կիրառական ֆիզիկայի ոլորտներում։

Մի խոսքով՝ Հայաստանը համաշխարհային գիտության եւ տեխնոլոգիաների նորարարության առաջատարների թվում է:

Մարի Թարյան

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

«PMIScience»Մեդիամաքս մեդիա-ընկերության հատուկ նախագիծն է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: